Միացյալ Նահանգները հոկտեմբերի 22-ին պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթային խոշոր ընկերությունների՝ «Ռոսնեֆթ»-ի և «Լուկօյլ»-ի նկատմամբ:
Ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը հայտարարել է՝ այս գործողություններն Ուկրաինայում պատերազմի դադարեցմանն ուղղված խաղաղ գործընթացին Ռուսաստանի լուրջ հանձնառության բացակայության արդյունք են:
Նա շեշտել է, որ պատժամիջոցները սահմանվում են երկու նավթային ընկերությունների դեմ, որոնք «ֆինանսավորում են Կրեմլի ռազմական մեքենան», ինչպես նաև նրանց ռուսական դուստր ընկերությունների:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ սրանք լուրջ պատժամիջոցներ են, միաժամանակ հույս հայտնել, որ դրանք երկար չեն տևի:
Նա նաև չեղարկել է ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումը:
Նահանգների պատժամիջոցներից առաջ Եվրամիությունն էր հայտնել նոր պատժամիջոցների մասին: