Մատչելիության հղումներ

Անհետ կորածների երկու հարազատ է ձերբակալվել


Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը, արխիվային լուսանկար
Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը, արխիվային լուսանկար

Քննչական կոմիտեն հաստատում է, որ ձերբակալել են երկու հոգու, որոնց մեղադրանք է ներկայացվել խուլիգանության և վարույթի նախաքննության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով:

Այդ անձինք 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների հարազատներն են՝ Արսեն Ղուկասյանն ու Ապիջան Գևորգյանը:

Մեկ շաբաթ առաջ անհետ կորածների հարազատները հավաքվել էին Պաշտպանության նախարարության շենքի մոտ իրենց տանջող հարցերով՝ որտե՞ղ են իրենց զավակներն ու ի՞նչ է անում պետությունը նրանց որոնելու ու հայտնաբերելու համար: Պաշտպանության նախարարության անցակետի մոտ իրադրությունը մի քանի անգամ լարվել էր, ծնողները փորձում էին մուտքը փակել, տեղում ավելանում էին ոստիկանական շարքերը:

Պաշտպանության նախարարության դիմաց ժամեր շարունակ բողոքի ակցիա իրականացնող 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների հարազատներին ընդունել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Հանդիպումից հետո՝ հարազատները պնդում էին, որ իրենց պատասխանները չեն բավարարել, անհետ կորած զինվորների ծնողները նշել էին նաև, որ նախարարության հետ հետագա հանդիպումների պայմանավորվածություն է ձեռք բերվել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG