Փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի գերեզմանատունը վնասելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին մաս կետով (գերեզմանն անարգանքի ենթարկելը): Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ՝ Կարեն Աբրահամյանի սպանության գործով կա երկու մեղադրյալ՝ Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և Գրիգոր Օհանյանի եղբայրը, և մերձավանցի Գևորգ Հարությունյանը: Ըստ Քննչական կոմիտեի՝ Հարությունյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ սպանողն ինքն է՝ դրանով վրեժխնդիր է եղել Նարեկի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի համար: Իր կարծիքով՝ Մերձավանի սպանված համայնքապետի մտերիմներն են նրան սպանողները: