Լրագրող Հակոբ Կարապետյանի դեմ բռնության մասին ահազանգից գրեթե երկու օր անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խիստ նկատողություն է տվել Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանին, նա արձակուրդ է ուղարկվել։
Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն «Ազատությանն» ասաց, որ նկատողությունն առնչվում է լրագրողի գրառմանը, այլ մանրամասներ չհաղորդելով։
Կարապետյանը բռնության էր ենթարկվել Ֆեյսբուքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին քննադատելուց հետո։ Լրագրողի դեմ բռնության փաստով քրեական գործ է հարուցվել, կա ձերբակալված, որի ինքնությունը իրավապահներն առայժմ չեն բացահայտում: