Բախումներ Ուկրաինայի Պոկրովսկից հյուսիս գտնվող Դոբրոպիլյա բարձունքում, որտեղ անցած ամիսներին ռուսական զորքը առաջխաղացում էր արձանագրել դեպի Դոնեցկի մարզի հյուսիսային շրջաններ, բայց հետագայում մասամբ հետ մղվել։ Այժմ այդ տարածքում կան թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական ուժերի դիրքեր։
ՌԴ ՊՆ-ին մոտ կանգնած բլոգերները հաղորդում են այս հատվածում ռուսական զորքերի առաջխաղացման մասին, մինչդեռ ուկրաինական DeepState նախագիծը, որը հետևում է ռազմաճակատում իրավիճակին, պնդում է, որ ուկրաինական ուժերը հետ են շպրտել թշնամուն չորս գյուղերից։
Ուկրաինայի գլխավոր շտաբի հաղորդագրությունում նշվում է Վլադիմիրովկայի և Շախովեի մոտակայքում տեղի ունեցած մարտերի մասին, որոնք տեղակայված են Դոբրոպիլյա բարձունքից ոչ հեռու։
Անցյալ շաբաթ ռուսական զորքերը, օգտվելով դրոնների գործունեությանը խոչընդոտող եղանակային վատ պայմաններից՝ հազվագյուտ լայնածավալ հարձակում սկսեցին Վլադիմիրովկայի ուղղությամբ, և, չնայած, մարտական տեխնիկայի զգալի կորուստներին, հետևակայինները կարողացան մտնել գյուղ: