Մատչելիության հղումներ

Բեռնատարների վարորդները ակցիա են անում, կառավարությունից պահանջում են բանակցել ՌԴ-ի հետ


Բեռնատարների վարորդները այսօր կրկին բողոքի ակցիա են անում կառավարության շենքի առջև: Նրանք պահանջում են, որ գործադիրը ռուսական կողմի հետ բանակցի այնտեղ գտնվելու 90-օրվա արգելքը հանելու վերաբերյալ:

Վարորդները լրագրողներին ասացին, որ ՌԴ-ում գտնվելու համար թույլատրված 90 օրվա կեսը Լարսի անցակետում ու այդ ճանապարհներին են անցկացնում:

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստից առաջ մոտեցավ ակցիայի մասնակիցներին, ասաց, որ տեղյակ են և զբաղվում են այս խնդրով:

Այն երկրները, որոնց քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի մտնել Ռուսաստան, այս տարվա հունվարի 1-ից այլևս ոչ թե յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում 90 օր կարող են գտնվել այնտեղ, այլ՝ 1 տարվա ընթացքում գումարային 90 օր: Այսինքն՝ այս ժամկետը ՌԴ-ն երկու անգամ կրճատել է: Բայց սա այն քաղաքացիների համար է, որոնք ՌԴ չեն գնում աշխատելու նպատակով: Բեռնատարների վարորդները դժգոհում են, թե ինչո՞ւ է իրենց վրա տարածվում այս օրենքը: Իրենք ո՛չ ՌԴ-ում են աշխատում, ո՛չ էլ որպես զբոսաշրջիկ են գնում այնտեղ:

Ակցիային կարող եք հետևել այստեղ.

XS
SM
MD
LG