Իտալիայի մայրաքաղաքում շաբաթ օրը հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի երթի հաջակցություն Գազա օգնություն տեղափոխող նավի: Նավի անձնակազմին՝ ակտիվիստներին, սակայն, Իսրայելը ձերբակալել էր:
Մարդիկ «Ազատ Պաղեստին» և այլ կարգախոսներ վանկարկող պաստառներով և դրոշներով անցել են Հռոմի փողոցներով:
Ոստիկանության փոխանցմամբ՝ երթի ավարտին մոտ 200 մարդ առանձնացել է ամբոխից և բախումների մեջ մտել հատուկ նշանակության ուժերի համազգեստով ոստիկանների հետ: Ի պատասխան՝ ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել։
Ավելի ուշ տեղի ունեցած միջադեպերի ընթացքում ցուցարարները հրկիզել են մի քանի ավտոմեքենա և աղբամաններ, ինչպես նաև ոստիկանների վրա ճայթրուկներ են նետել, հայտնել են իրավապահները՝ հավելելով, որ ձերբակալել են 12 կասկածյալի: