Մատչելիության հղումներ

ԴԱՀԿ-ը երեկ վերացրել է նախորդ օրվա իր որոշումը և Վանաձորի ավագանու վրա դրված արգելանքը ուժի մեջ թողել


Վանաձորի քաղաքապետարանը, արխիվ
Վանաձորի քաղաքապետարանը, արխիվ

Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) գրասենյակը մեկ օրվա տարբերությամբ իրար հակասող որոշումներ է կայացրել: Նախօրեին վերացրել էր Վանաձորի ավագանու վրա դրված արգելանքն ու իրավունք տվել համայնքի ղեկավար ընտրել: Այսօր համայնքապետարանը ԴԱՀԿ-ից մի ուրիշ որոշում է ստացել, որով վերացրել է նախօրեին կայացրած որոշումն ու ավագանու վրա դրված արգելանքը ուժի մեջ թողել:

Հոկտեմբերի 29-ին կարճ տեքստով հղում էին արել նախորդ չորս տարիներին դատարանների կայացրած վճիռներին ու նշել, որ ավագանու վրա արգելանք սահմանող վարույթը կարճել: Մինչդեռ այսօր քաղաքապետարան են ուղարկել երեկվա ամսաթվով թվագրված մեկ այլ գրություն, որտեղ նշված է՝ «վերացնել հարկադիր կատարող, արդարադատության ավագ լեյտենանտ Դավիթ Պապոյանի կողմից հոկտեմբերի 29-ի արգելանքները վերացնելու մասին որոշումը»:

Անցած չորս տարիներին դատարանները մի քանի անգամ վերջնական վճիռներ են կայացրել, ըստ որոնց՝ պետք է ավագանու վրա դրված արգելանքը վերացվեր ու համայնքի ղեկավար ընտրելու հնարավորություն տրվեր, բայց այդ վճիռները բողոքարկվել են նույնիսկ այն դեպքում, որ դրանք բողոքարկման ենթակա չեն եղել ու վերջնական էին կատարման համար:

Նախորդ շաբաթ ԴԱՀԿ էր դիմել Վանաձորի ավագանու երկու անդամից բաղկացած «Հայրենիք» խմբակցությունը, պահանջել դեռ երկու տարի առաջ Վճռաբեկ դատարանի կայացրած որոշման հիման վրա կարճել վարույթն ու ավագանուն հնարավորություն տալու համայնքի ղեկավար ընտրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG