Մատչելիության հղումներ

Եվրոպան չի պատերազմում Մոսկվայի հետ, բայց խաղաղության պայմաններում էլ չէ. Մերց


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Եվրոպան չի պատերազմում Ռուսաստանի հետ, բայց խաղաղության պայմաններում էլ չեն:

«Մենք պատերազմի մեջ չենք, բայց այլևս խաղաղության մեջ էլ չենք չունենք», - Դյուսելդորֆում ասել է Մերցը:

Նա նշել է, որ Ռուսաստանի պատերազմը «մեր ժողովրդավարության և ազատության դեմ» է, հավելելով, որ Մոսկվայի նպատակը միության միասնականության թուլացումն է:

Մերցն անդրադարձել է նաև իր վերջերս արտահայտած աջակցությանը ԵՄ ծրագրին, որը նախատեսում է Ռուսաստանում սառեցված ակտիվները կիրառել Ուկրաինայի պատերազմական ջանքերը ֆինանսավորելու համար, նշելով, որ այդ քայլը կարող է երեքից հինգ տարվա ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային:

Կանցլերի խոսքով՝ նշված ժամանակահատվածում Ռուսաստանի համար կարող է տնտեսական տեսանկյունից անհնարին դառնալ Ուկրաինայի դեմ պատերազմը շարունակելը:

XS
SM
MD
LG