Մատչելիության հղումներ

Գազայում հրադադար չկա. Իսրայելի կառավարություն


Իսրայելի կառավարության մամուլի խոսնակը կիրակի օրը հայտարարել է, որ Գազայում հրադադար չկա․ կա միայն ռազմական գործողությունների դադար որոշակի հատվածներում:

Բանակը կարող է շարունակել գործողությունները Գազայում՝ պաշտպանական նպատակներով, նշել է խոսնակը։

Գազայի հատվածը վերահսկող «Համաս»-ը համաձայնել է իշխանությունը փոխանցել անկախ վարչակազմի, ազատ արձակել պատանդներին, այս մասին ավելի վաղ հաղորդել էր «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը։ Դրանում կազմակերպությունը նաև պատրաստակամություն էր հայտնել՝ բանակցելու Թրամփի ներկայացրած խաղաղության պլանի շուրջ։

Սպիտակ տան ղեկավարը մինչև կիրակի օրը ժամանակ էր տվել «Համաս»-ին՝ իր առաջարկների շուրջ համաձայնության գալու համար:

Թրամփն այսօր հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայից «դուրս գալու նախնական գծի շուրջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG