Մատչելիության հղումներ

«Համաս»-ը պատանդների ցանկ է ներկայացրել փոխանակման համար


Գազայի հատված, արխիվ
Գազայի հատված, արխիվ

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը ներկայացրել է իսրայելացի գերիների և պաղեստինյան բանտարկյալների ցուցակը, որոնք ազատ կարձակվեն փոխանակման գործարքի շրջանակում։ Խումբը հայտնել է, որ դրական ակնկալիք ունի Եգիպտոսում ընթացող բանակցություններից՝ նվիրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությանը Գազայի պատերազմը դադարեցնելու վերաբերյալ:

Բանակցություններին, ինչպես հաղորդում են Reuters-ի աղբյուրները, մասնակցում են բարձրաստիճան քաղաքական և հետախուզական պաշտոնյաներ:

ԱՄՆ նախագահի 20 կետանոց ծրագրով «Համաս»-ի կողմից բոլոր պատանդների ազատումից 72 ժամ անց Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, ազատի պաղեստինցի հարյուրավոր բանտարկյալներին, աստիճանաբար դուրս բերի իր զորքը Գազայից: Այն նաև նախատեսում է «Համաս»-ի զինաթափում, Գազայում միջազգային կառավարմամբ Խաղաղության խորհրդի ձևավորում և բացառում է «Համաս»-ի մասնակցությունը Գազայի հետագա կառավարմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG