Մատչելիության հղումներ

Թրամփը չի բացառել Չինաստանի հետ այսօր առևտրային համաձայնագրի ստորագրումը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հարավկորեական ավիաբազայում Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հանդիպումը լավատեսությամբ է սկսել:

«Մենք շատ հաջող հանդիպում կունենանք, ես չեմ կասկածում։ Բայց նա շատ կոշտ բանակցող է»,- հանդիպման բաց հատվածում ասել է Թրամփը՝ չբացառելով առևտրային համաձայնագրի ստորագրումը հենց այսօր:

Երկու գերտերությունների առաջնորդները հանդիպում են տնտեսական ոլորտում սրվող առճակատման ու միմյանց նկատմամբ սահմանվող բարձր մաքսատուրքերի ֆոնին։

Շաբաթ օրն էլ Կուալա Լումպուրում հանդիպել էին ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ առևտրային պատերազմի սրումը կանխելու և քննարկելու երկու երկրների նախագահների նախատեսվող հանդիպումը:

Ծինփինն այսօրվա հանդիպումից առաջ նշել է, որ մի քանի օր առաջ երկու երկրների բանակցությունների մասնակիցները «կոնսենսուսի են հասել հիմնական խնդիրների լուծման հարցում»:

XS
SM
MD
LG