2026-ի ընտրություները կարևոր են խաղաղության գործընթացի համար, Փարիզում տեղի ունեցած Խաղաղության 8-րդ ֆորումի քննարկմանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա վստահություն է հայտնել, որ մի քանի ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր առաջնորդած ուժը կստանա Հայաստանի քաղաքացիների աջակցությունը:
«Եվ ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կաջակցի այն, ինչին մենք մինչ այժմ հասել ենք։ Ես կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացիները կաջակցեն խաղաղության օրակարգին և խաղաղության գործընթացին»,- նշել է վարչապետը։
ԱԺ ընտրությունները Հայաստանում կայանալու են 2026-ի հունիսին: