Մատչելիության հղումներ

Կալլասի խոսքով՝ Ռուսաստանը չի ստանա սառեցված ակտիվները, եթե Ուկրաինային փոխհատուցում չվճարի


Ռուսաստանը Եվրամիության երկրներում սառեցված իր ակտիվները ետ չի ստանա, եթե Ուկրաինային փոխհատուցում չվճարի պատերազմի ընթացքում հասցված վնասի համար, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։

«Մենք չենք կարող պատկերացնել, որ եթե հրադադար կամ խաղաղության համաձայնագիր լինի, այդ ակտիվները կվերադարձվեն Ռուսաստանին՝ առանց Ուկրաինային փոխհատուցում վճարելու»,- ըստ Reuters-ի՝ ասել է Կալլասը։

ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներն այսօր Կոպենհագենում ոչ պաշտոնական հանդիպում են անցկացնում, որտեղ քննարկելու են նաև ԵՄ երկրներում սառեցված մոտ 210-220 միլիարդ եվրո արժողությամբ ռուսական ակտիվների ճակատագիրը։ Այժմ ԵՄ-ն այդ ակտիվների կառավարումից ստացված եկամուտը մասամբ փոխանցում է Ուկրաինային։ 2025 թվականի առաջին կեսին Կիևն այդ ֆոնդերից ստացել է ավելի քան 10 միլիարդ եվրո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG