Մատչելիության հղումներ

Լեհաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը


Բելառուսի և Լեհաստանի սահման, արխիվ
Բելառուսի և Լեհաստանի սահման, արխիվ

Լեհաստանը հինգշաբթի օրվանից կփակի Բելառուսի հետ սահմանը։ Այս մասին այսօր հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ նշելով, որ այդ որոշման պատճառը Բելառուսում մեկնարկող Запад 2025 զորավարժություններն են։

Ռուս-բելառուսական ռազմավարական զորավարժությունները նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 12-ից 16-ը։ Բելառուսի պաշտպանության նախարարի պնդմամբ՝ զորավարժություններում ներգրավված ստորաբաժանումների մեծ մասը կենտրոնացած է լինելու երկրի կենտրոնական շրջաններում՝ Բորիսով քաղաքի մերձակայքում։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG