Երևանի «Նոա»-ն միավոր վաստակեց ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում՝ Ռումինիայում ոչ-ոքի՝ 1:1 խաղալով «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի հետ:
Հանդիպման հաշիվը 38-րդ րոպեին բացեցին դաշտի տերերը, 73-րդ րոպեին Հայաստանի չեմպիոնը վերականգնեց հավասարակշռությունը:
Հեղինակավոր մրցաշարի Լիգայի փուլում «Նոա»-ն այժմ 4 միավորով 10-րդ հորիզոնականում է:
Երրորդ տուրում հայաստանյան ակումբը նոյեմբերի 6-ին կընդունի չեխական «Սիգմա» (Oլոմոուց) թիմի հետ: