Երևանի Նուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելը)։
Ձերբակալված դեռ չկա:
Երևանի Նուբարաշենի աղբավայրում նախօրեին կրկին հրդեհ էր բռնկվել: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը պնդել էր՝ հրդեհը դիտավորություն է: Նա, սակայն, չէր բացահայտել՝ ինչն է նման պնդման հիմք հանդիսացել, միայն ասել էր, թե այդ հարցով խոսել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ներքին գործերի նախարարի հետ։
Ամռան ամիսներին Նուբարաշենում հրդեհները պարբերական են։ Վերջին մեծ՝ օգոստոսին բռնկված հրդեհը մի քանի օր տևեց։ Այդ դեպքում, սակայն, քաղաքապետարանից պնդում էին, թե աղբավայրում շոգից՝ ապակու մնացորդներից բռնկումներ են տեղի ունենում, աղբի տակ կուտակված մեծ քանակությամբ մեթան գազն էլ նպաստում է կրակի տարածմանը։
1950-ականներին ձևավորված աղբանոցը Հայաստանում ամենամեծն է համարվում:
Մանրամասն՝ այստեղ