Գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Օրենբուրգի գազի վերամշակման գործարանի վրա: Մարզպետ Եվգենի Սոլնցևի խոսքով՝ գործարանի ենթակառուցվածքները մասամբ վնասվել են, աշխատակիցների շրջանում զոհեր չկան, քաղաքը վտանգի տակ չէ։
Ուկրաինական զորքերի գլխավոր շտաբը հայտնել է նաև, որ գրոհի են ենթարկել Ռուսաստանի Սամարայի մարզում գտնվող նավթավերամշակման գործարանը: Գործարանը մեկ ամիս առաջ արդեն ենթարկվել էր անօդաչու թռչող սարքերի հարձակմանը: Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է գործարանի ենթակառուցվածքներին հասցված զգալի վնասի մասին, փոխանցում է «Current Time» հեռուստաալիքը։