Մատչելիության հղումներ

ՌԴ-ի Ուրալյան Ստերլիտամակում գտնվող պայթուցիկ նյութերի գործարանում ուժգին պայթյունից զոհեր կան


Բաշկորտոստան, պայթյուն՝ գազատարի վրա, արխիվային լուսանկար
Բաշկորտոստան, պայթյուն՝ գազատարի վրա, արխիվային լուսանկար

Ռուսաստանի Ուրալյան Ստերլիտամակ քաղաքում գտնվող պայթուցիկ նյութերի գործարանում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով երեք կին է զոհվել։

Ռուսաստանի Բաշկորտոստանի Հանրապետության ղեկավար Ռադի Խաբիրովի խոսքով՝ ուրբաթ երեկոյան տեղի ունեցած միջադեպից հետո ևս հինգ մարդ վնասվածքներ է ստացել: Խաբիրովը հերքել է այն ենթադրությունները, որ պայթյունը տեղի է ունեցել անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով. «Ոչ, տեղի է ունեցել պայթյուն, որի պատճառն այժմ վերլուծվում է քրեական հետաքննիչների կողմից», - գրել է պաշտոնյան։

Պայթյունի հետևանքով մեկ շենք է փլուզվել, սակայն գործարանը շարունակում է արտադրել «մեր երկրի համար չափազանց անհրաժեշտ և պահանջված արտադրանք», - ասել է Խաբիրովը։

Ռուսաստանյան լրատվամիջոցների համաձայն՝ գործարանը մասնագիտացած է զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրության և ոչնչացման գործում։

Մի քանի Telegram ալիքներ տարածել են տեսանյութեր, որոնք ենթադրաբար ցույց են տալիս պայթյունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG