Մատչելիության հղումներ

ՌԴ իշխանությունները հայտարարել են Կրասնոդարի գլխավոր օդանավակայանի վերաբացման մասին


Ռուսաստանի իշխանությունները հինգշաբթի օրը հայտարարել են Կրասնոդարի գլխավոր օդանավակայանի վերաբացման մասին․ Ռուսաստանի հարավում խոշոր քաղաքի օդանավակայանում չվերթները դադարեցվել էին 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր՝ անվտանգության նկատառումներով։

ՌԴ Տրանսպորտի նախարարությունը հավաստիացնում է, որ լուծված են անվտանգության խնդիրները՝ ընդգծելով, որ օդանավայանի վերաբացումը, այդ թվում, կապահովի Սև և Ազովի ծովերի ափերի երկայնքով գտնվող հանգստավայրերի հասանելիությունը։

Ռոսավիացիան՝ հայտարարել է, որ վերանորոգված Կրասնոդարի օդանավակայանը իր առաջին կանոնավոր չվերթը Մոսկվայից կընդունի սեպտեմբերի 17-ին։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG