Մատչելիության հղումներ

ՌԴ նախագահի հատուկ բանագնացը քննադատել է ԱՄՆ-ի հետ երկխոսությունը խաթարելու «փորձերը»


Ռուսաստանի Ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը քննադատել է Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը խաթարելու «փորձերը»:

«Մենք տեսնում ենք Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև երկխոսությունը խաթարելու «տիտանական փորձեր»», - հայտարարել է Դմիտրիևը՝ առանց մանրամասնելու, թե ով է կանգնած այդ փորձերի հետևում։

Դմիտրիևը հայտնել է, որ ԱՄՆ-ում գտնվող ռուսական պատվիրակությունը «փոխանցում է» Պուտինի դիրքորոշումը, որ «Ուկրաինայի հակամարտության լուծումը հնարավոր է միայն դրա արմատական պատճառները վերացնելու միջոցով»: Նա ԱՄՆ ներկայացուցիչներին նաև «փոխանցել է» այն մասին, որ Ռուսաստանի տնտեսությունը լավ վիճակում է։ Այս այցը տեղի է ունենում Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների խստացման և նախագահ Դոնալդ Թրամփի՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց հրաժարվելու ֆոնին:

Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Դմիտրիևը պետք է հանդիպեր ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիֆ Ուիթքոֆի հետ։ Չի հաղորդվել, թե արդյոք այս հանդիպումը տեղի է ունեցել։ Սպիտակ տունը պաշտոնապես չի մեկնաբանել ԱՄՆ ներկայացուցիչների և Դմիտրիևի միջև հանդիպումները։

Նախօրեին Կրեմլի հատուկ ներկայացուցիչը նաև գրել էր, որ ԱՄՆ ներկայացուցիչներին նվիրել է Վլադիմիր Պուտինի մեջբերումներով շոկոլադե կոնֆետների հավաքածու։

Նշվում է, թե շոկոլադների վրա օրինակ հետևյալ մեջբերումն է եղել. «Ռուսաստանի սահմանները երբեք չեն ավարտվում» և այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG