ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն անընդունելի է համարել ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժումը Լեհաստանի օդային տարածք, միևնույն ժամանակ նշել՝ պարզ չէ, թե արդյոք Ռուսաստանը միտումնավոր է անօդաչու թռչող սարքեր ուղարկել Լեհաստանի տարածք:
«Մենք կարծում ենք, որ սա անընդունելի, ցավալի և վտանգավոր զարգացում է», - լրագրողներին ասել է Ռուբիոն՝ Իսրայել և Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ։
Պտքարտուղարն ասել է, որ եթե անօդաչու թռչող սարքերը ուղղված էին Լեհաստանի դեմ, «եթե ապացույցները մեզ այնտեղ տանեն, ապա ակնհայտ է, որ դա կլինի խիստ էսկալացիոն քայլ»։
Ավելի վաղ Լեհաստանի վարչապետը հայտարարել էր. «Մենք չենք կարծում, որ Ռուսաստանն է կանգնած է այս սադրանքի հետևում, մենք դա հաստատ գիտենք ... Հուսով եմ՝ մեր դաշնակիցներից ոչ մեկը չի ձևացնի, թե ոչինչ չի պատահել, որովհետև դա իսկապես տեղի է ունեցել»: