Մատչելիության հղումներ

Սահմանափակել է էլեկտրամատակարարումը Ուկրաինայի ամբողջ տարածքում


Ռուսական հարվածի հետևանքները Զապորոժիեում, Ուկրաինա
Ռուսական հարվածի հետևանքները Զապորոժիեում, Ուկրաինա

Ռուսական հարվածների հետևանքով կրկին վնասվել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքը, սահմանափակել է էլեկտրամատակարարումը ամբողջ երկրի տարածքում:

13 մարդ տուժել է հարավարևելյան Զապորոժիե քաղաքում, փոխանցում են տեղի իշխանությունները

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն նշել է, որ Ռուսաստանը փորձում է «հումանիտար աղետ ստեղծել Ուկրաինայում» ձմռանն ընդառաջ:

Ուկրաինական երկաթուղային ծառայությունն էլ հաղորդել է, որ Էլեկտրամատակարարման խափանումներն ազդել են հարավային Միկոլայիվի մարզի գնացքների երթևեկության վրա:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG