Թբիլիսիի քաղաքային դատարանն այսօր սառեցրել է Վրաստանում գործող յոթ հասարակական կազմակերպությունների հաշվեհամարները։
«Դատական վճռի կայացման պատճառը այդ կազմակերպությունների կողմից 2024-ին կազմակերպված բողոքի ակցիաների ֆինանսավորումն է»,- հայտարարել է Վրաստանի Գլխավոր դատախազությունը։
Գերատեսչությունը հավելել է, որ արմատական ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների ղեկավարներն անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «զանգվածային անհնազանդության և իշխանություններին չենթարկվելու բացահայտ կոչեր էին հնչեցնում»:
Դատախազության պնդմամբ՝ հասարակական յոթ կազմակերպությունների հաշվեհամարները սառեցվել են Վրաստանի սահմանադական կարգի և ազգային անվտանգության դեմ ուղղված գործողությունների ֆինանսավորման նպատակով միջոցների հավաքագրման փաստերի հետաքննության շրջանակներում։