Հայտնի ամերիկացի շոումեն Ջիմի Քիմմելի միլիոնավոր դիտումներ ունեցող հեռուստահաղորդումը անորոշ ժամանակով չեղարկվել է աջ ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ արված մեկնաբանությունների համար։
Իր հաղոդրման ընթացքում Քիմմելն ասել էր, թե «MAGA (Make America Great Again-խմբ.) բանդան» փորձում է քաղաքական միավորներ հավաքել ակտիվիստի սպանությունից։
Հաղորդման չեղարկման վերաբերյալ ABC հեռուստաընկերությունն է հայտարարել, շոումենը որոշումը չմեկնաբանելով հեռացել է հաղորդման տաղավարից։
Միացյալ Նահանգների նախագահի արձագանքը չի ուշացել:
«Հիանալի նորություն Ամերիկայի համար», - Truth հարթակում գրել է Դոնալդ Թրամփը։
Քիմմելի հետևորդները այս որոշումը խոսքի ազատության ոտնահարում են որակում։