Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանի բացումն ընդամենը ժամանակի հարց են, քանի որ հիմա որևէ էական խոչընդոտ դրանց համար չկա, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումի շրջանակում:
Նա կարծիք է հայտնել, որ հարաբերությունների կարգավորումը տեղի կունենա, սակայն երբ և որքան արագ, դա այլ խնդիր է որակել:
«Ես կարծում եմ, որ մենք հասնում ենք մի հանգրվանի, որտեղ կունենանք լիարժեք դիվանագիտական հարաբերություններ, բաց սահմաններ, տնտեսական, քաղաքական համագործակցություն և կլինենք նորմալ հարևաններ։ Հավատում եմ, որ այդ պահը մոտենում է», - ասել է նա:
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն ավելի վաղ ասել էր, որ շատ ինտենսիվ երկխոսություն կա Թուրքիայի հետ, և որ այն շատ շոշափելի արդյունքներ ունենա:
44-օրյա պատերազմից հետո սկսված բանակցությունները շոշափելի արդյունքներ չեն գրանցել. երրորդ երկրների քաղաքացիների, դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացելու, Անիի կամուրջը նորոգելու պայմանավորվածությունները մնում են թղթի վրա:
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հոկտեմբերի սկզբին վերահաստատել էր աջակցությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ջանքերին: