Մատչելիության հղումներ

Վրաստանի պետանվտանգությունը հայտնել է մեծ քանակությամբ հրազենի, պայթուցիկ նյութերի հայտնաբերման մասին


Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարել է, որ հայտնաբերվել է մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր, որոնք «նախատեսվում էր օգտագործել հոկտեմբերի 4-ին՝ նախագահական նստավայրի գրավման փորձին զուգահեռ»:

Ըստ իրավապահների՝ Թբիլիսիի կենտրոնից ոչ հեռու անտառային տարածքում հայտնաբերվել են զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր՝ նախատեսված «դիվերսին գործողությունների» համար:

«Ըստ գործի նյութերի՝ Ուկրաինայում գործող ռազմական ստորաբաժանումներից մեկի վրաց ներկայացուցչի ցուցումով, ինչը հաստատվում է բազմաթիվ ապացույցներով, Վրաստանի քաղաքացի Բ.Չ.- ն ձեռք է բերել մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք և պայթուցիկ միջոցներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Թե կոնկրետ ինչ «դիվերսիոն գործողություններ» են ծրագրվել, չի հստակեցվում:

Քրեական գործ է հարուցվել, կան ձերբակալվածներ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG