Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքի» թեկնածուները հաղթել են Թբիլիսիի, Ռուսթավիի, Քութաիս, Բաթում և Փոթի քաղաքների ՏԻՄ ընտրություններում:
Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում իշխող ուժի թեկնածու և գործող քաղաքապետ Կախա Կալաձեն հավաքել է ձայների 71,5 տոկոսը (214 հազար 872 քվե):
64 համայքներում կայացած ընտրություններին մասնակցել է 12 կուսակցություն, նրանց թվում են նաև ընդդիմադիր ուժեր, սակայն առաջատար ընդդիմադիր կուսակցությունները՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիան», «Միացյալ ազգային շարժումը», բոյկոտել են։ Ընդդիմադիրները երեկ բողոքի ակցիաներ են անցկացրել մայրաքաղաքում, իրավիճակը տեղում լարվել է: Կան ձերբակալվածներ, վիրավորներ: