Մատչելիության հղումներ

Ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած ու Երևանում ապաստանած կինը անհետացել է


Ընտանեկան բռնության պատճառով Չեչնիայից փախած ու Երևանում ապաստանած Այշաթ Բայմուրադովան անհետացել է: Ընկերները մտավախություն ունեն, որ նրան առևանգել և բռնի ուժով տուն են վերադարձրել, այս մասին հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ երիտասարդ կնոջը հարևանները վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 15-ին․ այդ օրը նա գնացել էր ընկերոջը տեսնելու և այլևս չի վերադարձել։

SK SOS ճգնաժամային խումբը հայտարարել է, որ ո՛չ նրա, ո՛չ էլ այն անձի հետ, որին հանդիպելու էր գնացել, կապ հաստատել չի հաջողվում։

Բայմուրադովայի ընկերները անհետ կորածի մասին հաղորդում են ներկայացրել ՀՀ ոստիկանություն։ ՆԳՆ-ից մեկնաբանություն ստանալ առայժմ չի հաջողվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG