Սպիտակ տանը մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Թրափմն ասել է, որ ամենայն հավանականությամբ երկկողմ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց կապի մեջ կլինի նաև Զելենսկիի հետ:
Թրամփը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում կքննարկի իր հեռախոսազրույցը Պուտինի հետ։
Զելենսկին, իր հերթին, շեշտել է հրադադարի ու անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը:
Այնուհետև ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ կհաջողվի ավարտել պատերազմը առանց Tomahawk հրթիռների անհրաժեշտության: Կիևը խնդրում է ԱՄՆ-ին իրեն տրամադրել Tomahawk հրթիռներ:
Սպիտան տան ղեկավարի խոսքով՝ ինքը՝ ԱՄՆ-ն ևս Tomahawk հրթիռներ և Կիևին մատակարարվող որոշ այլ սպառազինությունների կարիքն ունի:
«Մեզ պետք է Tomahawk: Եվ մեզ շատ այլ բաներ են պետք, որոնք մենք ուղարկել ենք Ուկրաինային վերջին չորս տարիներին», - ասել է նա:
Առավել մանրամասն այստեղ