Մատչելիության հղումներ

Օդեսայում ռուսական հարվածից էլեկտրակայան է վնասվել, շուրջ 29 հազար սպառող մնացել է առանց էլեկտրաէներգիայի


Օդեսա, Ուկրաինա, ռուսական հարվածի հետևանքները հուլիսի 24-ին, 2025թ.
Օդեսա, Ուկրաինա, ռուսական հարվածի հետևանքները հուլիսի 24-ին, 2025թ.

Ռուսական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման հետևանքով էլեկտրակայան է վնասվել Օդեսայի մոտակայքում՝ ավելի քան 29 հազար բնակչի թողնելով առանց էլեկտրաէներգիայի, հայտնել է մարզի նահանգապետը։

Ամենաուժեղ հարվածը հասցվել է Չեռնոմորսկ քաղաքին, որը գտնվում է Օդեսայի անմիջական հարևանությամբ։ Հարձակման հետևանքով կա մեկ զոհ, վնասվել են նաև բնակելի տներ և վարչական շենքեր, հայտնել է Օդեսայի մարզպետ Օլեգ Կիպերը:

Ռուսաստանը մեկնաբանությամբ հանդես չի եկել: Մոսկվան արդեն 42 ամիս շարունակվող պատերազմի ընթացքում, որը սկսվել է Ուկրաինայի դեմ լայնածավալ ներխուժմամբ, անընդհատ հարվածում է երկրի կենսական ենթակառուցվածքներին։

Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի բազմաթիվ շրջանների վրա իրականացված լայնածավալ հարձակման հետևանքով միայն Կիևում զոհվել էր 25 մարդ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG