Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին ուրբաթ օրը համատեղ հեռախոսազրույց կունենա Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի իր պաշտոնակիցների հետ՝ քննարկելու միջուկային բանակցությունները և պատժամիջոցները, հաղորդում է պետական IRNA գործակալությունը։
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան տեղեկացրել էին ՄԱԿ-ին, որ պատրաստ են վերականգնել Թեհրանի նկատմամբ սահմանափակումները, եթե մինչև օգոստոսի վերջ Իրանի միջուկային ծրագրի հարցում դիվանագիտական լուծում չգտնվի։
Լոնդոնը, Փարիզն ու Բեռլինը մասնավորապես պահանջում են ԹԵհրանից վերականգնել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը և վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ։
ԱՄՆ-ի հետ Իրանի բանակցությունները դադարել են այն բանից հետո, երբ Իսրայելը անակնկալ օդային պատերազմ էր սկսել հունիսի 13-ին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին և սպանելով մի շարք բարձրաստիճան հրամանատարների՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հունիսի 22-ի գիշերը զանգվածային հարվածներ էին հասցրել Իրանի միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։