«Հաստատեցինք Գազայում «Համաս»-ի ոչնչացման ծրագիրը». Իսրայել Կաց

«Հաստատեցինք Իսրայելի պաշտպանության բանակի՝ Գազայում «Համաս»-ի ոչնչացման ծրագիրը», - X-ի իր էջում գրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

«Շուտով կհայտարարենք «Համաս»-ի ղեկավարների՝ մարդասպանների և բռնարարների դեմ գործողությունների մասին։ Մինչև չհամաձայնեն Իսրայելի կողմից սահմանված պատերազմի դադարեցման պայմաններին և չվերադարձնեն բոլոր պատանդներին ու զոհվածների մարմինները, Իսրայելը չի դադարեցնի։ Եթե չհամաձայնեն՝ Գազան «Համաս»-ի իշխանության տակ կվերածվի ավերակների տան», - նշել է Կացը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Գազայի հատված: «եկա Գազայի հատված՝ հաստատելու Իսրայելի պաշտպանության բանակի կողմից ինձ և պաշտպանության նախարարին ներկայացված ծրագրերը՝ Գազա քաղաքի վերահսկողությունը ստանձնելու և «Համաս»-ին հաղթելու համար», - նշել է Նեթանյահուն։