ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել հրազենային վիրավորում ստացած զինծառայողի դեպքով

Հրազենային վիրավորում ստացած զինծառայողի դեպքի հետ կապված Քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)։

Կատարվում է նախաքննություն։ Այլ մանրամասներ Քննչական կոմիտեն դեռ չի հաղորդում:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ հրազենային վիրավորում ստացած զինծառայողը ենթարկվել է վիրահատական միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրազենային վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ