Պուտին․ «Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում խնդիրներ կան»

«Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում խնդիրներ իրոք կան, սակայն ես կարծում եմ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հիմնարար հարաբերությունները և դրանց զարգացմանը նպաստելու փոխադարձ շահագրգռությունը ի վերջո կշտկեն ամեն ինչ», - Չինաստան կատարած այցի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Երկրների հարաբերություններում միշտ էլ ինչ-որ խնդիրներ ծագում են՝ քաղաքական կոնյունկտուրայի կամ ընթացիկ իրավիճակի պատճառով», - հավելել է Ռուսաստանի նախագահը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինն ու Ալիևը Պեկինում միմյանց բարևել, բայց չեն շփվել. Պեսկով