APA. «Զանգեզուրի միջանցքը» 95 տոկոսով պատրաստ է»

Ադրբեջանի կառավարության շենքը, արխիվ

Հորադիզից դեպի Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի շինարարությունը գրեթե ավարտված է։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարությանը։

«Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ ճանապարհի՝ Զանգեզուրի միջանցքի շինարարությունը իրականացված է 95 տոկոսով», - հաղորդում է գործակալությունը։

APA-ի պնդմամբ՝ 149 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհի 123 կիլոմետրն արդեն իսկ կառուցված է։

«Նորակառույց ճանապարհը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, դրա լայնությունը 14-ից 21 մետր է», - տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Զանգեզուրի միջանցքը շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ»-ի ևս մեկ կարևոր հատված. Ալիև«Հիմա, երբ Թրամփն իր անունն է տվել Զանգեզուրի միջանցքին, վստահ եմ, որ այն մոտ ապագայում կիրականացվի». Ալիև«Ալիևի բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը համաձայնեցրել ենք Վաշինգտոնում». Փաշինյանը հակադարձում է Ալիևին