Մայր Աթոռը հայտարարություն է տարածել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերդիկտի մասին՝ հայտարարելու, որ «խստորեն դատապարտում է ապօրինի այս գործընթացը և օրենքով սահմանված բոլոր հնարավորություններն օգտագործելու է՝ հասնելու Միքայել արքեպիսկոպոսի հանդեպ արդարության վերականգնմանը»:
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղավոր ճանաչելու դատարանի այսօրվա վերդիկտը, ըստ հայտարարության, լրջագույն հարված հասցրեց Հայաստանում արդարադատությանը և արդարադատության մարմինների հեղինակությանը:
«Երկրում շարունակ սերմանվող ատելության և բռնաճնշումների պայմաններում կայացված ամոթալի այս դատական ակտը հերթական անգամ հաստատեց, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգն ամբողջությամբ կախվածության մեջ է քաղաքական իշխանության կամքից։ Ցավալի է արձանագրել, որ հայրենի մեր երկրում արդարադատությունն ընտրողական է և կամայական որոշումներով անթաքույց ծառայեցվում է քաղաքական քինախնդրությանը», - հայտարարում է Մայր Աթոռը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դատարանը մեղավոր ճանաչեց Միքայել Աջապահյանին