Անցած գիշեր պայթյուններ են որոտացել Ղրիմի Թեոդոսիա քաղաքում։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են քաղաքի նավթային տերմինալին։
Ըստ ուկրաինական Крымский ветер ալիքի՝ հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել առնվազն երեք նավթապահեստում։
Թեոդոսիայի նավթային տերմինալի վրա հարձակման լուրը հաստատել է Ղրիմի ռուսական վարչակազմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը։ Նրա խոսքով՝ տուժածներ չկան, իսկ դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է ուկրաինական 40 անօդաչու թռչող սարքի խոցման մասին։