Ծինփինն ու Թրամփը կհանդիպեն հոկտեմբերի 30-ին Բուսանում

Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ծինփինն ու Դոնալդ Թրամփը կհանդիպեն հոկտեմբերի 30-ին Բուսանում, հայտնում է Չինաստանի արտգործնախարարությունը:

Հաղորդագրություն նշվում է, որ նրանք կքննարկեն երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Երկու գերտերությունների առաջնորդները հանդիպում են տնտեսական ոլորտում սրվող առճակատման ու միմյանց նկատմամբ սահմանվող բարձր մաքսատուրքերի ֆոնին։

Շաբաթ օրն էլ Կուալա Լումպուրում հանդիպել էին ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ առևտրային պատերազմի սրումը կանխելու և քննարկելու երկու երկրների նախագահների նախատեսվող հանդիպումը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ի և Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Կուալա Լումպուրում սկսել են առևտրային բանակցություններ