Ալիև. «Զանգեզուրի միջանցքի բացումը վաշինգտոնյան գագաթաժողովի կարևոր արդյունքներից մեկն էր»

«Զանգեզուրի միջանցքի բացումը վաշինգտոնյան գագաթաժողովի կարևորագույն արդյունքներից մեկն էր»,- այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գաբալայում մեկնարկած Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ։

«Զանգեզուրի միջանցքը կարևոր նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային ուղի՝ թե՛ «Միջին միջանցքի», և թե՛ «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։

Այս տերմինի շուրջ իրավիճակը նախորդ շաբաթներին այնքան լարվեց, որ Հայաստանի վարչապետն անգամ հորդորեց Ադրբեջանի նախագահին քարտեզի վրա ցույց տալ «Զանգեզուրի միջանցքը», զգուշացնելով՝ որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել։ Ապա խորհրդարանում տվեց «Հորադիզ-Զանգելան» ձևակերպումը՝ «Զանգեզուրի միջանցքով» փոխարինելու իր բացատրությունը։

«Հորադիզ-Զանգելան երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք»։ Թող ասեն «Զանգեզուրի միջանցք», մենք խնդիր չունենք։ Այդ թեման եկեք համարենք փակված», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Հորադիզ-Զանգելանը» երկար է, ասում են «Զանգեզուրի միջանցք». Փաշինյանը պարզաբանել է Ալիևի մտքերըԶանգեզուրի միջանցքը կարող է կարևոր դեր խաղալ Միջին միջանցքում. ադրբեջանցի նախարար«Ալիևի բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը համաձայնեցրել ենք Վաշինգտոնում». Փաշինյան