Այսօր 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։
Անհետ կորածների հարազատները ակցիա են իրականացրել նաև սեպտեմբերի 27-ին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի սկսվելու օրը, և նրանց խոստացել են, որ երկուշաբթի օրը կլինի հանդիպում։
Քիչ առաջ հավաքվածներին փոխանցել են, որ նրանց կընդունի ոչ թե ԳՇ պետը, այլ պաշտպանության փոխնախարար Արման Սահակյանը: Դա հարուցել է անհետ կորածների հարազատների վրդովմունքը, նրանք փակել են ՊՆ շենքի հսկիչ անցագրային կետի մուտքը, մի պահ լարվածություն, քաշքուկ է առաջացել:
44-օրյա պատերազմից հետո մինչև այժմ 172 զինծառայողի ճակատագիր անհայտ է, 19 քաղաքացիական անձինք նույնպես ոչ զոհերի, ոչ էլ գերիների ցանկում չկան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Մի՛ ասեք՝ սպասեք բառը, «ձեր հերթը չէ». անհետ կորածների հարազատները լուծումներ են որոնում44-օրյա պատերազմից հետո անհայտ է 191 հայի ճակատագիր․ նրանց թվում՝ բարձրաստիճան հոգևորական կա«Եթե իմ երեխան լինի, կհուղարկավորեմ». անհետ կորածի ծնողները դժգոհ են վարչապետի հետ հանդիպումից«Եթե գերիներին հետ չեն տալիս, անհետ կորածների մասին բան չեն ասում, ինչի՞ եք էս պայմանագիրը կնքում»Վարչապետն ընդունել է անհետ կորածների հարազատներինՄանրամասները տե՛ս այստեղ