Բեռնատարների վարորդները փակել են Բագրատաշենի, Գոգավանի, Բավրայի անցակետեր տանող ճանապարհները, - այս մասին «Ազատությանը» փոխանցեցին վարորդները:
Վարորդները բեռնատար մեքենաներով փորձում են կաթվածահար անել երթևեկությունն, ասում են՝ «եթե ՌԴ-ն տարվա մեջ 90 օր է թույլատրում իրենց գտնվել այնտեղ, ապա իրենք էլ թույլ չեն տա, որ օտարերկյա համարներով որևէ բեռնատար Հայաստան մտնի»:
Your browser doesn’t support HTML5
Բեռնատարների վարորդները փակել են Բավրայի ու Բագրատաշենի անցակետերը
Այսօր ավելի վաղ բեռնատարների վարորդները նախ ակցիա իրականացրին կառավարության շենքի առջև, ապա ՌԴ դեսպանատան առջև:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեզ ոչ մեկը չի լսում էս երկրում». բեռնատարների վարորդները կառավարությունից պահանջում են ՌԴ-ի հետ բանակցություններն արագացնելԲեռնատարների վարորդներն ահազանգում են՝ ամեն օր ավելանում է Ռուսաստանում տուգանված ու 3-5 տարով մուտքի արգելք ստացած վարորդների թիվը: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ կառավարությունն արագացնի բանակցությունները Ռուսաստանի հետ՝ նշելով, որ ՌԴ-ի սահմանած 90 օրը բավարար չէ, քանի որ դրա կեսը Վերին Լարսում են անցկացնում, իսկ ժամկետը գերազանցելու դեպքում՝ տուն վերադառնալն արդեն դառնում է գրեթե անհնար, վերադարձողներն էլ հետո զրկվում են աշխատանքից, որովհետև այլևս չեն կարող բեռներ տանել Ռուսաստան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մենք միգրանտ չենք». ՌԴ բեռներ փոխադրող մի խումբ վարորդների բողոքի ակցիան՝ կառավարության շենքի առջևՌուսաստանը խստացրել է միգրացիոն օրենքները: Հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, որոնք Ռուսաստանում չեն աշխատում, մեկ տարվա ընթացքում կարող են այնտեղ մնալ ոչ թե 180, այլ 90 օր։