Բողոքի ցույց ու բախումներ Հռոմում՝ հաջակցություն Գազա ուղևորված նավի

Իտալիայի մայրաքաղաքում շաբաթ օրը հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի երթի հաջակցություն Գազա օգնություն տեղափոխող նավի: Նավի անձնակազմին՝ ակտիվիստներին, սակայն, Իսրայելը ձերբակալել էր:

Մարդիկ «Ազատ Պաղեստին» և այլ կարգախոսներ վանկարկող պաստառներով և դրոշներով անցել են Հռոմի փողոցներով:

Ոստիկանության փոխանցմամբ՝ երթի ավարտին մոտ 200 մարդ առանձնացել է ամբոխից և բախումների մեջ մտել հատուկ նշանակության ուժերի համազգեստով ոստիկանների հետ: Ի պատասխան՝ ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել։

Ավելի ուշ տեղի ունեցած միջադեպերի ընթացքում ցուցարարները հրկիզել են մի քանի ավտոմեքենա և աղբամաններ, ինչպես նաև ոստիկանների վրա ճայթրուկներ են նետել, հայտնել են իրավապահները՝ հավելելով, որ ձերբակալել են 12 կասկածյալի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփը հայտարարում է, որ Իսրայելը համաձայնել է «հետքաշման գծի» շուրջ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Համաս»-ը համաձայնել է իշխանությունը փոխանցել անկախ վարչակազմի, ազատել պատանդներին. «Ալ Ջազիրա»