Բուդապեշտում Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստական աշխատանքները դեռ շարունակվում են. Օրբան

Բուդապեշտում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախապատրաստական աշխատանքները դեռ շարունակվում են: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, չնայած նախատեսված հանդիպումը հետաձգվել է:

Հանդիպման կոնկրետ ժամկետ նա չի նշել:

Անցած շաբաթ Թրամփը հայտարարել էր, որ ինքն ու Պուտինը շուտով կհանդիպեն Հունգարիայում՝ փորձելով վերջ դնել Ուկրաինայում պատերազմին: Սակայն երեկ ասել էր՝ չի ցանկանա ոչ արդյունավետ հանդիպում անցկացնել, բայց չէր բացառել, որ կարող են լինել այլ իրադարձություններ: