Դատախազությունը մահապատիժ է պահանջելու Քըրքի սպանության մեջ մեղադրվողի համար

Թայլեր Ռոբինսոնը

Յուտայի դատախազները խոստացել են մահապատժի որոշման հասնել պահպանողական ակտիվիստ, հաղորդավար և ԱՄՆ նախագահի հավատարիմ աջակից Չարլի Քըրքի սպանության կասկածյալի նկատմամբ:

Նրանք նոր մանրամասներ են ներկայացրել գործից, այդ թվում՝ հաղորդագրություններ, որոնցում նա, ըստ դատախազների, գաղտնի խոստովանել է սպանությունը։

22-ամյա Թայլեր Ռոբինսոնն, ըստ մեղադրանքի, անցյալ չորեքշաբթի կրակել ու մահացու վիրավորել է Քըրքին Յուտայի համալսարանի տանիքից:

Մի շարք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, արդեն կոչ են արել գործով կիրառել մահապատիժ։

Դատախազ Ջեֆրի Գրեյը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ այդ որոշումն ինքն է ընդունել՝ «միայն ապացույցների, հանգամանքների և հանցագործության բնույթի հիման վրա»։

Ռոբինսոնը տեսակապով առաջին անգամ դատարանում հայտնվել է երեքշաբթի, լուռ լսել է մեղադրանքները, միայն մեկ անգամ խոսել՝ անունը հայտնելու համար։ Դատավորը նրան պաշտպան կնշանակի մինչև հաջորդ նիստը՝ սեպտեմբերի 29-ին։