Եվրոպան բախվում է հիբրիդային պատերազմի. ֆոն դեր Լայեն

Անօդաչու թռչող սարքերի հետ կապված վերջին միջադեպերը և օդային տարածքի այլ խախտումները ցույց են տալիս, որ Եվրոպան բախվում է հիբրիդային պատերազմի, որին պետք է արձագանքի ավանդական պաշտպանությունից դուրս միջոցներով, ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Սա պատահական չէ», - հայտարարել է ֆոն դեր Լյայենը Ստրասբուրգում Եվրախորհրդարանում ունեցած իր ելույթում:

Ըստ նրա՝ սա հետևողական և աճող արշավ է՝ ուղղված քաղաքացիներին հունից հանելուն, միությունը պառակտելուն և Ուկրաինային Բրյուսելի աջակցությունը թուլացնելուն:

Ֆոն դեր Լայենը Ռուսաստանին չէ պատասխանատու համարել բոլոր միջադեպերի համար, սակայն հայտարարել է՝ պարզ է, որ Մոսկվայի նպատակը Եվրոպայում պառակտում սերմանելն է:

Եվրոպացի պաշտոնյաներն արդեն իսկ վերջին միջադեպերից մի քանիսը վերագրել են Մոսկվային:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մերցը ենթադրում է, որ «անօդաչուների ներխուժումների հետևում Ռուսաստանն է»


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մյունխենի օդանավակայանը կրկին սահմանափակումներով է աշխատել