Ֆիզիկայի ասպարեզում 2025 թվականի Նոբելյան մրցանակակիրներ են դարձել բրիտանացի Ջոն Քլարքը, ֆրանսիացի Միշել Դևորեն և ամերիկացի Ջոն Մարտինիսը։
«Գիտնականներն այս մրցանակին են արժանացել քվանտային մեխանիկայի բնագավառում կատարած հայտնագործությունների համար», - հայտարարել է Նոբելյան կոմիտեն։
«Հաճելի է տեսնել, որ մեկդարյա պատմություն ունեցող քվանտային մեխանիկան դեռ ի վիճակի է անակնկալներ մատուցել», - ասել է ֆիզիկայի բնագավառում Նոբելյան կոմիտեի նախագահ Օլե Էրիկսոնը։