Իսրայելի հարվածներից Եմենում վնասվել են ազգային թանգարանը և պատմական կառույցներ

Եմեն - Իսրայելի ավիահարվածը Սանային, 10-ը սեպտեմբերի, 2025թ.

Առնվազն 35 մարդու կյանք խլած իսրայելական ավիահարվածների հետևանքով Եմենում վնասվել են նաև ազգային թանգարանը և մայրաքաղաք Սանայի այլ պատմական կառույցներ, հաղորդում է Associated Presse-ը՝ վկայակոչելով երկրի պաշտոնական աղբյուրները։

Մշակույթի նախարարության տվյալներով՝ թանգարանի ներսում գտնվող արտեֆակտների վիճակը դեռևս պարզ չէ, սակայն հազարավոր պատմական նմուշներ վտանգի տակ են։

Նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ի մշակութային գործակալություն ՅՈՒՆԵՍԿՕ-ին դատապարտել Իսրայելի հարձակումը և միջամտել՝ այս պատմական շենքն ու դրա արտեֆակտները պաշտպանելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եմենի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ