Ռուսական զորքերը կառավարվող ռումբերի միջոցով հարձակվել են Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Խարկովի վրա: Հարվածներից մեկի հետևանքով վնաս է կրել հիվանդանոցը: Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ երեք շրջաններում հոսանքազրկվել է 30 հազար սպառող:
Մարզի նահանգապետ Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ ռուսական զորքերը կառավարվող ռումբեր են օգտագործել հարավ-արևելքում գտնվող Նեմիշլյանսկի և Սլոբոդսկի շրջանները և քաղաքի հյուսիսում գտնվող Շևչենկովսկի շրջանը գնդակոծելու համար:
Քաղաքապետ Իգոր Տերեխովը տեղական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ երեք ռումբ է վնասել հիվանդանոցը և էլեկտրահաղորդման գծերը, կա չորս վիրավոր:
Ձմռանն ընդառաջ ռուսական զորքերը վերջին շաբաթներին թիրախավորում են Ուկրաինայի էլեկտրական ցանցերի և գազի արդյունաբերության հետ կապված օբյեկտները: