Լեհերի մեծամասնությունը դեմ է Ուկրաինայում բազմազգ խաղաղապահ ուժերին մասնակցելուն, վկայում են SW Research-ի հարցման արդյունքները, փոխանցում է DPA-ն:
Rzeczpospolita թերթի պատվերով անցկացված հարցումների մասնակիցների 61.1 տոկոսը դեմ է արտահայտվել հարևան երկրում լեհական զորակազմի հնարավոր տեղակայմանը, 17.3 տոկոսը՝ կողմ, իսկ 21.6 տոկոսը անորոշ պատասխաններ է տվել։ Նշվում է, որ առաջարկին դեմ են հատկապես տղամարդիկ, քաղաքային բնակիչները, երիտասարդները։
Փետրվարին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը բացառել է լեհ զինվորների ներգրավվածությունը, փոխարենը Կիևին առաջարկել է լոգիստիկ և քաղաքական աջակցություն։